Մատչելիության հղումներ

11 տարի` Twitter-ում գրառման համար


Քուվեյթում մի կին 11 տարվա ազատազրկման է դատապարտվել Twitter սոցիալական ցանցում գրառման համար:

Երկրի իշխանությունները գտել են, որ Հուդա ալ-Այմի անունով կինը իր գրառման մեջ վարկաբեկել է Քուվեյթի էմիրին եւ նրա հրաժարականի կոչ արել:

Կինը հերքել է իրեն վերագրվող մեղադրանքը` պնդելով, որ իր կայքը կոտրել են:

Համաձայն Քուվեյթի սահմանադրության` էմիրի անձը անձեռնմխելի է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG