Մատչելիության հղումներ

Մամեդյարով. Միջնորդները շարունակում են նախապատրաստել նախագահների հանդիպումը


Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովն այսօր ճեպազրույցի ընթացքում հայտարարել է, որ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի միջնորդները շարունակում են նախապատրաստել Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների հանդիպումը:

«Մենք ցանկանում ենք, որ հանդիպումը բովանդակալից լինի, այլ ոչ թե պարզապես նախագահները հանդիպեն հանդիպելու համար»,- ընդգծել է Մամեդյարովը եւ հավելել, որ հարցը քննարկվել է նաեւ հունիսի 7-ին Լոնդոնում Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպման ընթացքում:

Մամեդյարովը հայտարարել է, որ Միսնկի խմբի համանախագահները հունիսի վերջին կրկին ցանկանում են հանդիպել երկու երկրների արտգործնախարարների հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG