Մատչելիության հղումներ

Հարձակում Քաբուլի միջազգային օդանավակայանի վրա


«Թալիբան» շարժման գրոհայինները հարձակում են նախաձեռնել Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլի միջազգային օդանավակայանի ուղղությամբ։ Աֆղանստանի անվտանգության ծառայությունների փոխանցմամբ, մի քանի ժամ տեւած փոխհրաձգության արդյունքում բոլոր գրոհայինները սպանվել են։ Գրոհայինների թվի մասին տվյալներ չեն հաղորդվում։

Քաբուլի ոստիկանության փոխանցմամբ, հարձակման արդյունքում քաղաքացիական անձինք չեն տուժել։

Ավելի վաղ «Թալիբան» շարժման խոսնակ Զաբիուլա Մուջահիդը հայտարարել էր, որ հարձակման թիրախը ՆԱՏՕ-ն է, քանի որ օդանավակայանի տարածքում է տեղաբաշխված ՆԱՏՕ-ի հրամանատարական շտաբը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG