Մատչելիության հղումներ

Ոստիկանությունը պահպանում է Սուրիկ Խաչատրյանի անվտանգությունը


Սուրիկ Խաչատրյան, արխիվ
Ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչությունից «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հաստատեցին տեղեկությունը այն մասին, որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը դիմել է Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության, համապատասխան պայմանագիր է կնքել, եւ նրան տրամադրվել է մեկ ծառայող` անձի անվտանգությունը պահպանելու համար:

«Ազատություն» ռադիոկայանի տեղեկությունների համաձայն` Սյունիքի նախկին մարզպետը հունիսի 1-ին Գորիսում իր տան մոտ տեղի ունեցած հայտնի միջադեպից հետո իր ընտանիքի անդամների հետ տեղափոխվել է Երեւան:


Սարգիս Հարությունյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG