Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ստամբուլաբնակ հայազգի լուսանկարիչ Արա Գյուլերին, ում աշխատանքների ցուցահանդեսը նախօրեին բացվել է Հայաստանի ազգային պատկերասրահում: Աշխարհահռչակ լուսանկարչի «Բարեւ ձեզ» խորագիրը կրող ցուցահանդեսը ներառում է աշխարհի տարբեր անկյուններում եւ տարբեր ժամանակներում արված ավելի քան 100 աշխատանք:
Արա Գյուլերը, նախագահի աշխատակազմի տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ, Սերժ Սարգսյանին պատմել է երեւանյան ցուցահանդեսի մասին, կիսվել Հայաստան իր այցի տպավորություններով, խոսել նաեւ հետագա ծրագրերի մասին:
Հանդիպման պատեհ առիթն օգտագործելով՝ Արա Գյուլերը համալրել է իր լուսանկարների հայտնի շարքը՝ անձամբ լուսանկարելով նախագահ Սերժ Սարգսյանին: Հանդիպման ավարտին նա նախագահին նվիրել է նաեւ իր աշխատանքներից մեկը: