Մատչելիության հղումներ

Երեւանում կանցկացվի «TEDx երեխաներ» կոնֆերանս


Armenia -- The logo of TEDxkids conferece in Yerevan, undated.
Armenia -- The logo of TEDxkids conferece in Yerevan, undated.
«Տարածման արժանի գաղափարներ» կարգախոսով արդեն մի քանի տարի աշխարհի տարբեր երկրներում ամեն օր միաժամանակ անցկացվում են մի քանի «TEDx» կոնֆերանսներ: Շաբաթ օրը «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում անցկացվում է արդեն 5-րդ երեւանյան «TEDx», որ 2-րդ «TEDx երեխաներ» կոնֆերանսն, ինչը նշանակում է, որ կոնֆերանսի ժամանակ ելույթ են ունենալու միայն երեխաներ:

«TED» կոնֆերանսի հատուկ ձեւաչափ է, երբ ընտրված խոսնակները ոչ ավելի, քան 18 րոպեի ընթացքում ներկայցնում են իրենց ասելիքը, պատմում որեւէ գաղափարի կամ արդեն իրագործված ծրագրի մասին, խոսում իրենց բացահայտումներից, տարբեր խնդիրներ լուծելու իրենց եղանակներից եւ այլն:

«TED» առաջին կոնֆերանսը անցկացվել է 1984-ին, իսկ 2000-ականներից հետո այն նոր թափ է ստացել, սկսել տարածվել աշխարհի շատ երկրներում, կոնֆերանսի տեսագրությունները` տարբեր մարդկանց ելույթները, սկսվել են տեղադրվել TED-ի կայքում, որտեղ միլիոնավար մարդիկ դիտում են դրանք: Կան ելույթներ, որոնք դիտվել են մի քանի միլիոն անգամ: Դրանցից մեկը` անգլիացի կրթության մասնագետ Քեն Ռոբինսոնի ելույթը դիտվել է ավելի քան 13 միլիոն անգամ:

Կոնֆերանսի մուտքը հրավիատոմսերով է, իսկ ամերիկյան բուն TED-ի մուտքն արժե 6 հազար ԱՄՆ դոլար: Ամերիկյան օրիգինալ կոնֆերանսից բացի աշխարհում իրականացվող այսպիսի կոնֆերանսները ստանում են TEDx անունը, որը կազմակերպելու համար արտոնագիր է պետք ստանալ:

«TED» ելույթները սովորական ելույթներից տարբերվում են նրանով, որ շատ մտածված եւ լավ կառուցված են, բացի այդ, ես կարծում եմ, որ այդ ելույթները գրավում են մարդկանց, մոտիվացնում են, ստիպում են մտածել ու դրանից հետո որոշակի փոփոխություն անել», - ասաց Կրիստինա Սարգսյանը, ով արդեն արդեն 5-րդ անգամ արտոնագիր է ստանում միջոցառումը Երևանում կազմակերպելու համար:

Շաբաթ օրը «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում ելույթներ նախապատրաստած 25 երեխաների կեսը մարզերից են, մյուս կեսը` Երեւանից: Ելույթներից մեկը պատրաստել են երկու տղաներ, որոնք միմյանց ճանաչում են նույն բակից: Հրաչը եւ Հարութը մի օր որոշել են մշակել իրենց բակի հողակտորը, որը տարիներ շարունակ անուշադրության է մատված եղել:

«Մենք որոշեցինք այգին մշակել ու նկատեցինք, որ բակի բոլոր երեխաները մեզ օգնում են», - ասաց Հրաչը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG