Մատչելիության հղումներ

ՖԻՖԱ-ն խստացնում է ռասիզմի դեմ պայքարի միջոցները


ՖԻՖԱ-ն հայտնել է, որ ռասիզմի դեմ պայքարում հետայսու կիրառելու է առավել խիստ միջոցներ։

Ակումբները եւ հավաքականները կարող են զրկվել միավորներից, արտաքսվել մրցաշարերից: Ռասայական բնույթի վիրավորանքի համար մարզիկը կորակազրկվի առնվազն հինգ խաղով եւ կվճարի առավել բարձր տուգանք։

Լրատվական գործակալությունները նշում են, որ ֆուտբոլի վարկին մեծ վնաս են հասցրել անվանի մի քանի աստղերի տգեղ արաքները։ Որպես օրինակ է բերվում, մասնավորապես, «Լիվերպուլ»-ի եւ Ուրուգվայի հավաքականի հարձակվող Լուիս Սուարեսի հետ կապված միջադեպը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG