Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը Ադրբեջանի համար կարեւորագույն հարցն է, երեկ Ադրբեջանի ազգային տոնին նվիրված ընդունելության ժամանակ իր ելույթում հայտարարել է երկրի նախագահ Իլհամ Ալիեւը:
Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ, նա վերստին բողոքել է հակամարտության կարգավորման գործընթացում առաջընթացի բացակայությունից` դրա համար մեղադրելով Հայաստանին, ապա ասել է. - «Մենք չենք կարող հաշտվել դրա հետ: Մենք շահագրգռված ենք բանակցություններ վարելով: Սակայն բանակցությունները պետք է վարվեն ըստ էության: Ադրբեջանը հարցի լուծմամբ ամենաշահագրգռված կողմն է»:
Միջնորդների գործունեության հիմնական ուղղությունը, ըստ Ալիեւի, հրադադարի պահպանումն է, նրանք վերջին ժամանակներս ավելի շատ զբաղվում են վստահության միջոցների ամրապնդմամբ, զորքերի շփման գծում իրավիճակի կայունացման եւ այլ հարցերով, «որոնք անմիջականորեն չեն առնչվում բանակցությունների էությանը»: Իսկ էությունը, նրա պնդմամբ, այն է, որ «Ադրբեջանը պետք է վերականգնի իր տարածքային ամբողջականությունը»:
«Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղում ապրող քաղաքացիների եւ այն քաղաքացիների ապագային, որոնք այնտեղ կվերադառնան հակամարտության կարգավորումից հետո, ապա աշխարհում գոյություն ունի դրական փորձ` ինքնավարություններ», - ասել է Ադրբեջանի նախագահը:
«Կարծում եմ, որ այժմ մենք պետք է ձեռնարկենք է՛լ ավելի լուրջ քայլեր` կապված այս ուղղությամբ մեր հետագա գործունեության հետ», - հայտարարել է Ալիեւը` շարունակելով. - «Իրականում ընտրությունը այստեղ այնքան էլ մեծ չէ: Կա՛մ ռազմական ճանապարհ, կա՛մ խաղաղ ճանապարհ: Մենք պատրաստ ենք երկու տարբերակին էլ: Մենք երբեք չենք բացառել ռազմական ճանապարհը»:
«Ուղղակի մենք դեռեւս ձգտում ենք, որպեսզի հարցը լուծվի խաղաղ ճանապարհով: Կարծում եմ, այդ ուղղությամբ հնարավորությունները ամբողջովին սպառված չեն», - ասել է Ալիեւը իր ելույթի` ղարաբաղյան թեմային նվիրված ծավալուն հատվածում: