Մատչելիության հղումներ

Գյուղացիները փակել են Արմավիր - Երեւան ճանապարհը


Արմավիրի մարզի շուրջ մեկ տասնյակ գյուղերի բնակիչները արդեն մոտ երկու ժամ է փակել են Արմավիր - Երեւան ավտոճանապարհը` փոխհատուցում պահանջելով կարկտահարության հետեւանքով իրենց կրած վնասի դիմաց:

Գյուղացիների հետ հանդիպելու համար ժամանել են փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը, գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, մարզի ոստիկանապետ Գագիկ Ավետիսյանը: Չնայած ակցիայի մասնակիցների պահանջին` վարչապետ Տիգրան Սարգսյանը չեկավ նրանց հետ հանդիպման:

Գյուղնախարարը առաջարկում է մի քանի օր տրամադրել` կարկտահարության հասցրած վնասները գնահատելու համար, սակայն գյուղացիները չեմ համաձայնում` պահանջելով իրենց փոխհատուցում խոստանալ:

Ակցիայի մասնակիցների մի մասը գնաց մարզպետարան` բանակցություններ վարելու:


Նաիրա Բուլղադարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG