Մատչելիության հղումներ

Սիրիայից փախստականների թիվը անցել է մեկուկես միլիոնից


ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հրապարակած զեկույցի համաձայն, Սիրիայում շարունակվող քաղաքացիական պատերազմի հետեւանքով այդ երկրից գրանցված փախստականների թիվը 2013 թվականի մարտի 17-ի դրությամբ կազմել է 1 միլիոն 515 հազար 639 մարդ։

Նրանց երկու երրորդը Սիրիան լքել է 2013 թվականի սկզբին, ինչը վկայում է իրավիճակի վատթարացման մասին: ՄԱԿ-ի տվյալներով մոտ կես միլիոնը ապաստան են գտել Հորդանանում, նույնքան մարդ` Լիբանանում, Թուրքիյում ապաստանել է շուրջ 350 հազար սիրիացի:

Միեւնույն ժամանակ զեկույցում ասվում է, որ այս թվերը ներկայումս էլ ավելի են աճել, քանի որ փախստականների հոսքը չի դադարում, բացի այդ զեկույցում ներկայացված է միայն գրանցված փախստականների թիվը:

Սիրիայում ներքին տեղահանվածների թիվը անցնում է 4 միլիոնից: Զոհերի թիվը 2011 թվականի մարտին Սիրիայում սկսված բախումներից ի վեր ՄԱԿ-ի տվյալներով հասել է 80 հազարի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG