Մատչելիության հղումներ

Կայացավ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հերթական հանդիպումը


ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել այսօր Կրակովում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հետ ունեցած հանդիպման վերաբերյալ։

ԵԱՀԿ պաշտոնական կայքէջում տեղադրված հաղորդագրության համաձայն «եռանախագահները եւ արտգործնախարարները քննարկել են խաղաղության գործընթացն առաջ տանելու հնարավոր ճանապարհները»:

Արտգործնախարարները մտքեր են փոխանակել հակամարտության ներկայիս իրավիճակի շուրջ եւ վերահաստատել տարածաշրջանում խաղաղություն հաստատելու իրենց հանձնառությունը։ Հաղորդագրության մեջ նաեւ նշվում է, որ Մինսկի խմբի համանախագահները վերստին ընդգծել են, որ անհրաժեշտ է խուսափել քայլերից կամ հռետորաբանությունից, որը կարող է վնասել խաղաղ գործընթացին, ինչպես նաեւ արտգործնախարարների հետ քննարկել վստահություն ամրապնդող մի շարք քայլեր, որոնք կօգնեն ստեղծել հաշտեցման համար նպաստավոր միջավայր:

Համանախագահները հայտարարում են, որ կայցելեն տարածաշրջան մայիսի վերջին՝ այս հարցերը նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ քննարկելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG