Մատչելիության հղումներ

Սննդում միջատներ օգտագործելը «կօգնի պայքարել սովի դեմ»


ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության հարցերով գործակալությունը իր նոր զեկույցում կոչ է անում սննդի մեջ մեծ քանակությամբ միջատներ օգտագործել, ինչը, ըստ կազմակերպության, կօգնի պայքարել սովի դեմ եւ կնվազեցնի շրջակա միջավայրի աղտոտվածությունը:

Կազմակերպության տվյալներով` միջատներ են ընդգրկված աշխարհում ավելի քան 2 միլիոն մարդկանց սննդակարգում:

Համաձայն փաստաթղթի, բզեզները, թրթուրները, կրետները եւ այլ միջատները ապահովում են բարձրորակ սպիտակուցներ եւ սննդարար նյութեր ու շատ կարեւոր են որպես թերսնված երեխաների սննդային հավելում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG