Մատչելիության հղումներ

Պայթյուններ Թուրքիայում, կա առնվազն 40 զոհ


Թուրք - սիրիական սահմանին այսօր կեսօրին տեղի ունեցած պայթյունների արդյունքում զոհվել է առնվազն 40, վիրավորվել` ավելի քան 100 մարդ, որոնցից 29-ի վիճակը գնահատվում է ծանր:

Պայթյունները տեղի են ունեցել Սիրիայի հետ սահմանին գտնվող թուրքական Ռեյհանլի քաղաքի կենտրոնում:

Թուրքիայի ներքին գործերի նախարար Մուհամադ Գյուլերը «Անադոլու» գործակալությանը փոխանցել է, որ պայթեցված ավտոմեքենաներից մեկը կայանված է եղել քաղաքապետարանի, իսկ մյուսը` քաղաքային փոստատան հարեւանությամբ:

Որեւէ մեկն առայժմ չի ստանձնել ահաբեկչական այս հարձակման պատասխանատվությունը:

Վարչապետ Էրդողանի պնդմամբ` «հարձակումները իրականացրել են ազգային հաշտեցման հակառակորդները»: Ըստ ամենայնի` Թուրքիայի վարչապետը նկատի ունի քրդական խնդրի լուծմանն ուղղված Անկարայի ջանքերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG