Մատչելիության հղումներ

Իշխանությունները պատրաստ են աշխատել ընդդիմախոսների հետ միասին


Կառավարությունը մտադիր է ընդդիմախոսների հետ իրականացնել բարեփոխումները
please wait

No media source currently available

0:00 0:02:50 0:00

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի փոխանցմամբ, առաջիկա տարիներին նախատեսվող բարեփոխումները իշխանությունները տրամադրված են իրականացնել ընդդիմախոսների հետ միասին:

Այսօր Երեւանի Հաղթանակի զբոսայգում լրագրողների հետ հանդիպմանը արձագանքելով «Ազատություն» ռադիոկայանի դիտարկմանը, որ Կառավարության կազմում էական փոփոխություններ կատարելու՝ իշխող կուսակցության որոշումը բազմաթիվ քննադատությունների տեղիք է տվել, վարչապետը, մասնավորապես, ասաց. - «Ուզում եմ ցանկանալ, որպեսզի այս տոնական օրվա առիթով բոլորս տրամադրված լինենք տոնականորեն եւ վստահ լինենք, որ վաղվա օրը լինելու է ավելի լավը, քան այսօր եւ դրա համար հայ ժողովուրդը ունի բավարար ներուժ։ Մենք ունենք տաղանդաշատ երիտասարդներ, մենք ուրախ ենք, որ Հայաստանում կա ազատության այնպիսի մակարդակ, որ մեր ընդդիմախոսները հնարավորություն ունեն մատնացույց անել մեր բացթողումները, թերությունները եւ մենք բոլորս տրամադրված ենք, որ միասին պետք է փոփոխություններ իրականացնենք եւ կերտենք մեր պայծառ ապագան»։

Հայաստանի նոր կառավարությունում 18 նախարարներից փոխվեցին միայն երեքը` սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարը, էկոնոմիկայի նախարարը եւ ֆինանսների նախարարը: Ընդ որում, վերջինիս պարագայում փոխատեղում եղավ` կառավարության աշխատակազմի ղեկավար Դավթի Սարգսյանը դարձավ ֆինանսների նախարար, իսկ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը կգլխավորի կառավարության աշխատակազմը:

Տիգրան Սարգսյանը հրաժարվեց պատասխանել լրագրողների այն հարցին, թե ինչո՞ւ հենց տնտեսական բլոկում եղան փոփոխություններ, խոստանալով մամուլի ասուլիս հրավիրել եւ պատասխանել լրագրողներին հետաքրքրող եւ հուզող բոլոր հարցերին։
XS
SM
MD
LG