Մատչելիության հղումներ

Գագիկ Բունիաթյանը նշանակվել է ՀՌԱՀ-ի անդամ


Նախագահ Սերժ Սարգսյանը այսօր հրամանագիր է ստորագրել Գագիկ Բունիաթյանին Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի (ՀՌԱՀ) անդամ նշանակելու մասին` վեց տարի ժամկետով:

Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ` հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու համար ապրիլի 16-ից մինչեւ ապրիլի 26-ը դիմել է 9 անձ: Մրցութային հանձնաժողովը մինչ նախագահի հրամանագիրը, ապրիլի 30-ի նիստում քննարկելով ներկայացված դիմումները, որոշում է կայացրել հաղթող ճանաչել Բունիաթյանին:

Գագիկ Բունիաթյանը 44 տարեկան է, մասնագիտությամբ ինժեներ է, 2010 թվականի սեպտեմբերի 29-ից մինչեւ այս տարվա ապրիլի 25-ը զբաղեցրել է Հայաստանի հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի պաշտոնը: Ավելի վաղ` 1999-2010 թվականներին ղեկավարել է «Շարկ» ընկերությունը, որը 2002 թվականից հեռուստաեթերում ներկայացել է որպես «Հայ ԹիՎի» հեռուստաալիք: 2002-2010 թվականներին ղեկավարել է նաեւ «Հայ ԹիՎի» հեռուստաալիքը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG