Մատչելիության հղումներ

Իրանում ադրբեջանցիներ են ձերբակալվել, Բաքուն նոտա է հղել Թեհրանին


Թավրիզում Ադրբեջանի գլխավոր հյուպատոսությունը Իրանի արտգործնախարարությանը նոտա է փոխանցել` այդ երկրում Ադրբեջանի քաղաքացի, գիտնական-արեւելագետ Խալիդա Խալիդի եւ նրա օգնական Շամխալ Հուսեյնովի ձերբակալության կապակցությամբ: Այդ մասին «Թրենդ» լրատվական գործակալությանը փոխանցել են Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունից:

Պաշտոնական Բաքուն Թեհրանից պահանջել է պարզաբանել երկու ադրբեջանցիների ձերբակալության մանրամասները եւ տեղեկատվություն ներկայացնել նրանց գտնվելու վայրի վերաբերյալ:

Իրանական լրատվամիջոցները ավելի վաղ հաղորդել էին, որ երկու ադրբեջանցիները ձերբակալվել են ապրիլի 30-ին Թավրիզում` Իրանի տեղեկատվության, անվտանգության եւ հետախուզության նախարարության աշխատակիցների կողմից:

Իրանական կողմը պաշտոնապես հաստատել է Ադրբեջանի քաղաքացիների ձերբակալության փաստը` առանց մանրամասնելու հանգամանքները:

Ադրբեջանական լրատվական գործակալությունների փոխանցմամբ` Ադրբեջանի քաղաքացիների հետ մեկտեղ ձերբակալվել են նաեւ Իրանի քաղաքացի ադրբեջանցի չորս ակտիվիստներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG