Բիձինա Իվանիշվիլիի կառավարության առանցքային անդամներից մեկը` պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան, համոզված է` «Վարդերի հեղափոխությունից» 10 տարի անց Ռուսաստանի դիրքերը Վրաստանում շատ ավելի ամուր են, քան 2003-ին: Ալասանիայի համոզմամբ` դա շատ լավ հասկանում է նաեւ վրացական հանրության մեծ մասը:
«Վրաստանը հոկտեմբերին կատարեց իր ընտրությունը: Սաակաշվիլիի կուսակցությունը պարտվեց այդ ընտրություններում, որովհետեւ նրանց պաշտոնավարման ընթացքում Վրաստանը տարածքներ է կորցրել: Նրանք պատվեցին Ռուսաստանի հետ պատերազմում: Կասկած չկա, որ հարձակվողը Ռուսաստանն էր, սակայն պետք չէ մոռանալ, որ մեր երկրի պաշտպանական ծախսերը կազմեցին շուրջ 8 միլիարդ լարի (4.8 միլիարդ դոլար), սակայն վրացական բանակը անպատրաստ էր պատերազմին: Եվ մարդկանց հետաքրքիր է` ուր է գնացել այդ 8 միլիարդը, ինչու երկիրն ի վիճակի չէր պաշտպանել իրեն», - նշել է Ալասանիան «Ազատություն» ռադիոկայանի թղթակից Բրայան Վիթմորին տված հարցազրույցում:
Մոտ մեկ ամիս առաջ Վրաստանի պաշտպանության նախարարությունում ներքին, ծառայողական քննություն մեկնարկեց, որի նպատակը 2008 թվականի օգոստոսյան պատերազմում կրած պարտության պատճառների բացահայտումն է: Մեկնաբանելով այդ նախաձեռնությունը` Ալասանիան նշել է. - «Մենք երբեք չենք փորձել վերլուծել մեր սխալները, այն, թե ինչու այս մի հարցում մեզ հաջողվեց անել ինչ-որ բան, իսկ մյուսում` ոչ: Մենք դա պետք է հասկանանք նախեւառաջ մեր ապագա զինվորների համար, թե ի՞նչն էր սխալ, որպեսզի հետագայում հնարավոր լինի լուծել առկա բոլոր խնդիրները` թե՛ [զորքերի] վերահսկման եւ թե՛ հրամանատարական ոլորտներում»:
Ալասանիայի խոսքով, սակայն, տարիներ առաջ եկավ մի պահ, երբ Ռուսաստանի հետ պատերազմն անխուսափելի դարձավ: «Խոսքը պատերազմին անմիջականորեն նախորդած ժամանակաշրջանի մասին է: Բայց եթե 2005, 2006 կամ 2007 թվականներին մենք ավելի մեծ հավատ տածեինք Աբխազիայի եւ Հարավային Օսիայի հետ երկկողմ բանակցությունների հանդեպ, ջանքեր գործադրեինք փոխադարձ վստահության ամրապնդման ուղղությամբ, պատերազմից հնարավոր կլիներ խուսափել: Ռուսաստանը չէր կարողանա մեզ ներքաշել այդ սադրանքի մեջ», - վստահ է Վրաստանի պաշտպանության նախարարը:
Ռուսաստանի հետ հարաբերությունների առումով` Ալասանիան խոստանում է, որ Իվանիշվիլիի կառավարությունը շատ ավելի սկզբունքային, բայց միաժամանակ ավելի զգուշավոր դիրք կորդեգրի: Նրա համոզմամբ` Վրաստանի խնդիրների մի զգալի մասը ծագեց այն պարզ պատճառով, որ պաշտոնական Մոսկվայի հետ հարաբերություններում Սաակաշվիլիի խոսքերը գործի հետ չէին համընկնում:
«Նախորդ կառավարությունը բավական սերտ կապեր ուներ Ռուսաստանի հետ: Երկրի ռազմավարական նշանակություն ունեցող ենթակառույցները Սաակաշվիլին վաճառեց ռուսներին: Ես չեմ պնդում, թե Սաակաշվիլին կանխամտածված կերպով աշխատում էր ռուսների օգտին` ընդդեմ Վրաստանի ազգային անվտանգության: Բայց փաստ է` նրա կառավարման 9 տարիներից հետո Վրաստանը կորցրեց տարածքի 20 տոկոսը, եւ մեր տարածքում այսօր 10 հազար ռուսաստանցի զինվորական է տեղակայված: Եվ սա այն դեպքում, որ մինչ այդ մենք զբաղված էին ռուսական զորքերի դուրսբերմամբ», - ընդգծել է Իրակլի Ալասանիան:
Խոսելով Ռուսաստանի հետ հումանիտար եւ տնտեսական ոլորտներում հարաբերությունների բարելավման անհրաժեշտության մասին` Վրաստանի պաշտպանության նախարարը նաեւ պնդել է, որ առաջիկայում պաշտոնական Թբիլիսին պետք է ավելի խելամիտ եւ նույնիսկ «խորամանկ» մոտեցում ցուցաբերի հյուսիսային հարեւանի հանդեպ:
«Մեր ցանկությունը Ռուսաստանին անկյուն մղելն է, երբ Մոսկվան նախահարձակ լինելու որեւէ առիթ չի ունենա` ոչ քաղաքականապես, ոչ էլ միջազգային ասպարեզում: Մենք Ռուսաստանին անկյուն կմղենք դրական ազդակների միջոցով», - պնդել է Ալասանիան` միաժամանակ կանխատեսելով, որ առաջիկա 10 տարիներին Ռուսաստանի քաղաքականությունը որեւէ փոփոխություն չի կրի:
«Միաժամանակ, մենք պետք է հստակ ըմբռնենք` 140 միլիոն բնակչություն ունեցող եւ միջուկային զենքի տիրապետող մեր հյուսիսային հարեւանը որեւէ տեղ չի անհետանալու: Այդ իրողության հետ հարկավոր է հաշվի նստել», - շեշտել է Վրաստանի պաշտպանության նախարարը: