Մատչելիության հղումներ

Ստեղծվել է «Փրկենք Երեւանը» նոր նախաձեռնություն


Աֆրիկյանների շենքը Երեւանում
Աֆրիկյանների շենքը Երեւանում
Մի խումբ երիտասարդներ, Երեւանի քաղաքաշինական խնդիրներով մտահոգ մարդիկ նոր հասարակական հարթակ են նախաձեռնել, որտեղ պատրաստվում են միավորել տարբեր հասարակական խմբերի անդամների եւ ավելի լայնածավալ պայքար սկսել Երեւանի մշակութային հուշարձանների պահպանման համար եւ կենտրոնի կառուցապատման նոր ծրագրերի դեմ, քանի որ կարծում են, որ «Երեւանի քանդը դադարեցնելու եւ Երեւանը փրկելու բոլոր նախորդ փորձերն անբավարար արդյունք են ունեցել»:

«Օգտվելու են օրենքից, բոլոր եղած հնարավորություններից, համագործակցելու ենք նաեւ քաղաքական կուսակցությունների հետ ցանկացած ընտրության ժամանակ, այդ թվում` Երեւանի ավագանու ընտրություններից առաջ: Այդ պատճառով մենք դիմում ենք ավագանու ընտրություններին մասնակցող ուժերին մեր պահանջները ընդունել ի գործ», - ասաց ակտիվսիտ Իզաբելլա Սարգսյանը:

Նախաձեռնությունը հայտարարություն է տարածել, որտեղ նշված է, որ պահանջում են «սառեցնել Երեւանի կենտրոնի բոլոր քաղաքաշինական գործընթացները մինչեւ կարգավորման նոր մեխանիզմների ձեւավորումը», նաեւ ՀՀ ոստիկանությանը հանձնարարել միջամտել եւ կասեցնել օրենքի խախտմամբ իրականցվող շինարարական աշխատանքները քաղաքում:

Ակտիվիստներն այսօր բացօթյա ասուլիս էին հրավիրել Պուշկին 25 շենքի մոտ: Այս տարածքը պատահական չէր ընտրվել, քանի որ այստեղ պլանավորվում է նոր շենքերի կառուցում: Հյուսիսային պողոտա-Տերյան խաչմերուկից ներքեւ կառուցապատված է Տերյան փողոցի միայն մի կողմը, մյուս կողմում որոշ հին շինություններ էին, որոնք արդեն քանդված են: Այստեղ է նաեւ հայտնի Աֆրիկյանների երկհարկանի շենքը, որի դիմապատի քարերը այժմ համարակալված են, քանի որ շենքը շուտով ապամոնտաժվելու է: Ինչպես վերջին ասուլիսի ժամանակ բացատրեց Երեւանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը, շենքն ապամոնտաժվելու է, քանի որ պատրաստվում են լայնացնել Տերյան փողոցը:

«Այս շենքի անմիջապես հետեւում [Պուշկինի 25-ի] մոտ 17 հարկանի հյուրանոց է լինելու, մյուս հյուրանոցի շենքն էլ մյուս կողմից է լինելու` կրկին բարձրահարկ», - ասաց Իզաբելլա Սարգսյանը, ով ծանոթացել էր տարածքի շենքերի նախագծին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG