Մատչելիության հղումներ

Վահան Հովհաննիսյան. Թուրքիան պետք է հատուցի հայերի կրած կորուստները


Հայ հեղափոխական դաշնակցության Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը չի բացառում, որ Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ՝ Թուրքիան, որոշակի ճնշումների ներքո, կճանաչի Հայոց ցեղասպանությունը։

Դա, սակայն, դաշնակցական գործչի համոզմամբ, որեւէ կերպ չի կարող գոհացնել Հայաստանին։

«Մեզ նրանց ներողությունը չի պետք, մեզ պետք է հատուցում։ Արյունը մեր նախնիների չի կարող հատուցվել միայն գեղեցիկ խոսքերով։ Պետք է դնենք արդեն հատուցման հարցը», – երեկ երեկոյան, ելույթ ունենալով ամենամյա ջահերով երթից առաջ, հայտարարեց Վահան Հովհաննիսյանը։

Շարունակելով՝ դաշնակցական գործիչը նշեց. – «Կարելի է խնդրել, աղերսել ներողամտություն մի բանի համար, որը անցել է։ Բայց հանցագործությունը ամեն օր շարունակաբար կատարվում է, որովհետեւ Թուրքիան եւ նրա գրպանի շունը փորձում են Հայաստանը մեկուսացնել բոլոր միջազգային պրոյեկտներից»։
XS
SM
MD
LG