Մատչելիության հղումներ

Սուարեզը շարունակում է կծել՝ այժմ արդեն «Լիվերպուլ»-ի կազմում


Կիրակի օրը կայացած անգլիական պրեմիեր լիգայի «Չելսի» «Լիվերպուլ» հանդիպման ժամանակ «Լիվերպուլի» հարձակվող Լուիս Սուարեզը կծել է հակառակորդ թիմի պաշտպան Բրանիսլավ Իվանովիչին՝ դառնալով Twitter միկրոբլոգային ցանցում կիրակնօրյա քննարկումների հիմնական թեման։

2։2 հաշվով ավարտված ֆուտբոլային հանդիպումից հետո Սուարեզը Twitter-ի իր էջում ափսոսանք է հայտնել տեղի ունեցածի համար։

Ուրուգվայցի հարձակվող Սուարեզը առաջին անգամ չէ, որ հակառակորդին կծելու համար սկանդալային իրավիճակում է հայտնվում։

2010 թվականին, հոլանդական «Այաքսի» կազմում խաղալիս, Սուարեզը հակառակորդին կծելու համար 7 խաղ անցկացրեց տուգանային նստարանին՝ վաստակելով «Այաքսի մարդակեր» մականունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG