Մատչելիության հղումներ

Ռուսաստանն ու ԱՄՆ-ը կշարունակեն համագործակցությունը ահաբեկչության դեմ պայքարում


Ինչպես փոխանցում է Կրեմլի պաշտոնական կայքէջը, Վլադիմիր Պուտինն ու Բարաք Օբաման պայմանավորվել են շարունակել համագործակցությունը ահաբեկչության դեմ պայքարում:

«Ռուսաստանի ղեկավարը եւս մեկ անգամ ցավակցություն է հայտնել Բոստոնում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ: Երկուստեք պատրաստակամություն է արտահայտվել միջազգային ահաբեկչության դեմ պայքարում հատուկ ծառայությունների համագործակցությունը սերտացնելու ուղղությամբ», - ասված է պաշտոնական հաղորդագրությունում:

Նշվում է, որ երկու պետությունների ղեկավարների միջեւ հեռախոսազրույցը տեղի է ունեցել ռուսաստանյան կողմի նախաձեռնությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG