Մատչելիության հղումներ

Քննարկվել են ՀՀ-ՌԴ ռազմական համագործակցության խնդիրները


Սերգեյ Շոյգու (ձ), Սեյրան Օհանյան, արխիվ
Սերգեյ Շոյգու (ձ), Սեյրան Օհանյան, արխիվ
Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը այսօր աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն, որտեղ տեղի է ունեցել երկու պետությունների պաշտպանության նախարարների գլխավորած պատվիրակությունների հանդիպումը:

Ինչպես փոխանցում է Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության վարչությունը, հանդիպման ընթացքում Սեյրան Օհանյանը եւ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն քննարկել են ռազմական եւ ռազմատեխնիկական երկկողմ համագործակցության ընթացիկ խնդիրները եւ հեռանկարները, կարծիքներ են փոխանակել տարածաշրջանային անվտանգության ապահովմանը վերաբերող մի շարք արդիական հարցերի շուրջ, դիտարկել են տեսանելի հեռանկարում տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ամրապնդման փոխգործակցության ուղղությունները եւ հեռանկարները:

Զրուցակիցներն ընդգծել են երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների միջեւ համագործակցության ամրապնդման դրական միտումները եւ հետագա զարգացման երկկողմ շահագրգռվածությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG