ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի, Հայաստանի կառավարության, միջազգային հանրության եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները այսօր ավելի քան 420 ծառ են տնկել Երեւանի Ավան վարչական շրջանում: Ծառատունկը կազմակերպել էին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյանը, Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը եւ «Էյ Թի Փի» («Հայաստանի ծառատունկ ծրագիր») բարեգործական հիմնադրամը: Միջոցառմանն աջակցել է Ավան վարչական շրջանը:
Ինչպես տեղեկացնում է ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը, ծառատունկը կազմակերպվել էր Երկիր մոլորակի օրվա եւ Ջրային համագործակցության միջազգային տարվա շրջանակներում: Ծառերն ու տնկման համար անհրաժեշտ պարագաները տրամադրել է «Հայաստան ծառատունկ ծրագիրը»:
Միջացառումը կազմակերպվել է Հազարամյակի զարգացման նպատակներին (ՀԶՆ) հասնելուն ուղղված գործողությունների շրջանակում: Ապրիլի 5-ին աշխարհը նշեց մինչեւ 2015 թվականը Հազարամյակի զարգացման նպատակների վերջնաժամկետին մնացած 1000 օրվա մեկնարկը: