Մատչելիության հղումներ

Ռուսաստանը «Մագնիտսկու ցուցակը» համարում է միջամտություն իր ներքին գործերին


Ռուսաստանի նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկով, արխիվ
Ռուսաստանի նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկով, արխիվ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը Միացյալ Նահանգներում հրապարակված «Մագնիտսկու ցուցակը» որակել է որպես ուղղակի միջամտություն Ռուսաստանի ներքին գործերին:

«Մագնիտսկու գործը Ռուսաստանի սահմաններից դուրս որեւէ այլ տեղ ընդհանրապես չպետք է քննարկվի, մենք երբեք դա չենք ընդունի», - հայտարարել է Պեսկովը:

18 ռուսաստանցիների նկատմամաբ ԱՄՆ-ի մտցրած վիզային եւ տնտեսական պատժամիջոցները Պեսկովը համարում է հարված ռուս-ամերիկյան երկկողմ հարաբերություններին:

Ուրբաթ օրը հրապարակված ամերիկյան «Մագնիտսկու ցուցակ»-ին Ռուսաստանը շաբաթ օրը պատասխանել է իր սեփական ցուցակով, որում ներառված են ԱՄՆ-ի 18 քաղաքացիների անուններ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG