Մատչելիության հղումներ

Նորաստեղծ գերմանական կուսակցությունը դեմ է եվրոյին


Գերմանիայում ստեղծվել է քաղաքական առաջին կուսակցությունը, որը դեմ է եվրոպական միասնական արժույթին` եվրոյին: «Այլընտրանք Գերմանիայի համար» անվամբ այս կուսակցության համագումարը կայացել է կիրակի օրը:

Ինչպես փոխանցում է Bloomberg-ը, տեղի դիտորդների կարծիքով` այս կուսակցությունը դժվար թե լուրջ աջակցություն ստանա առաջիկա խորհրդարանական ընտրություններում, սակայն Եվրոպայում շարունակվող ֆինանսատնտեսական ճգնաժամի ֆոնին կարող է հավաքել ոչ քիչ թվով ձայներ, ինչն էլ կարող է հարցականի տակ դնել վարչապետ Անգելա Մերկելի կուսակցության հաղթանակը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG