Մատչելիության հղումներ

Շփման գծում ադրբեջանցի ենթասպա է վիրավորվել


Այսօր երեկոյան ծանր վիրավորվել է Ադրբեջանի բանակի ենթասպա Ռամիլ Հուսեյնովը, միջոցներ են ձեռնարկվում նրան ուղղաթիռով Բաքու տեղափոխելու համար, փոխանցում է 1news.az ինտերնետային պարբերականը:

Ադրբեջանական լրատվամիջոցի վկայությամբ` զինծառայողը ներքին վերջույթի վնասվածք է ստացել «խոշոր տրամաչափի գնդացիրներից հայկական կողմի բացած կրակի հետեւանքով»:

Միաժամանակ, չի նշվում, թե հայկական եւ ադրբեջանական զորքերի շփման գծի որ հատվածում է տեղի ունեցել միջադեպը: Հաղորդվում է միայն, որ Հուսեյնովը Թերթերի շրջանից է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG