Բունդեսլիգան ընդդեմ Լա Լիգայի
Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչների վիճակահանության արդյունքների համաձայն, ապրիլի 23-ին եւ 24-ին Մյունխենի «Բավարիա»-ն կընդունի Բարսելոնայի նույնանուն թիմին, իսկ Դորթմունդի «Բորուսիա»-ն` Մադրիդի «Ռեալ»-ին։
Պատասխան հանդիպումները կանցկացվեն ապրիլի 30-ին եւ մայիսի 1-ին։ Եզրափակիչ հանդիպումը տեղի կունենա մայիսի 25-ին Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում։
Մարզական մեկնաբանները նշում են, որ «կիսաեզրափակիչներում մրցելու է գերմանական եւ իսպանական լիգաների վերնախավը»։
Տեսականորեն եզրափակիչ կարող են դուրս գալ մեկ երկիր ներկայացնող ակումբներ։ Մինչ այդ երեք նմանօրինակ եզրափակիչ է եղել` 2000 թվականին «Ռեալ»-ը հաղթել է «Վալենսիա»-ին, 2003-ին «Միլան»-ը առավելության է հասել «Յուվենտուս»-ի նկատմամբ, իսկ 2008-ին «Մանչեսթեր Յունայթեդ»-ը` «Չելսի»-ի նկատմամբ։
Լարված մրցակցություն կլինի նաեւ Ամստերդամում
Նյոնում այսօր վիճակահանությամբ որոշվել են նաեւ Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչի զույգերը։
Ապրիլի 25-ին Ստամբուլի «Ֆեներբահչե»-ն կընդունի Լիսաբոնի «Բենֆիկա»-ին, իսկ Բազելի նույնանուն ակումբը` Լոնդոնի «Չելսի»-ին։
Պատասխան խաղերը կանցկացվեն մայիսի 2-ին։ Եզրափակիչ հանդիպումը տեղի կունենա մայիսի 15-ին Ամստերդամում:
Մարզական մեկնաբանների փոխանցմամբ` «Չելսի»-ն եւ «Բազել»-ն առաջին անգամ են հանդիպելու։
«Չելսի»-ն կարող է դառնալ չորրորդ ակումբը, որը շահել է եվրոպական բոլոր երեք գավաթները. 1971 եւ 1998 թվականներին «Չելսի»-ն վաստակել է Գավաթակիրների գավաթը, իսկ անցյալ տարի` Չեմպիոնների լիգայի գավաթը։ Նման հաջողության են հասել միայն «Յուվենտուս»-ը, «Այաքս»-ը եւ «Բավարիա»-ն։
Ստամբուլցիները կփորձեն վրեժ լուծել գրեթե երեք տասնամյակ առաջ լիսաբոնցիներից կրած ծանր պարտության համար։ 1975-76 թվականների Եվրոպայի Չեմպիոնների գավաթի մրցաշարում «Ֆեներբահչե»-ն Լիսաբոնում 0:7 հաշվով պարտվել է «Բենֆիկա»-ին, սեփական հարկի տակ 1:0 հաշվով հաղթել է, սակայն, բնականաբար, հաջորդ փուլ չի անցել։