Մատչելիության հղումներ

Յանուկովիչը «չի կարող» համաներում կիրառել Տիմոշենկոյի նկատմամբ


Յուլիա Տիմոշենկո, արխիվ
Յուլիա Տիմոշենկո, արխիվ
Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը հայտարարել է, որ չի կարող համաներում կիրառել երկրի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի նկատմամբ, քանի դեռ նրա դեմ հարուցված դատական գործը չի ավարտվել:

Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ուկրաինայի նախագահը ասել է, որ երբ ավարտվի դատական գործընթացը, այդ ժամանակ էլ հնարավոր կլինի նախկին վարչապետի հանդեպ համաներում կիրառել:

Յուլիա Տիմոշենկոն 2011 թվականի հոկտեմբերին դատապարտվել է 7 տարվա ազատազրկման՝ Ռուսաստանի հետ 2009 թվականին գազի գնի վերաբերյալ պայմանագրեր կնքելիս պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեղադրանքով։ Նախկին վարչապետը, սակայն, պնդում է, որ իր նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում։ Վերջերս նա հայտարարել էր, թե մեծ հույսեր է կապում Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացրած իր բողոքի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG