Մատչելիության հղումներ

ՊՆ. Ոչ ադեկվատ պահվածքով զինվորները փորձել են հատել սահմանը


Հայ-ադրբեջանական սահմանում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ ադրբեջանական կողմը դեռեւս լռում է, հարեւան երկրի լրատվամիջոցները հայտնում են միայն փոխադարձ հրաձգության մասին, մինչդեռ Հայաստանի ՊՆ-ից չեն բացառում հակառակորդի կողմից զոհերի առկայությունը:

Հայ-ադրբեջանական սահմանում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ ադրբեջանական կողմը դեռեւս լռում է, հարեւան երկրի լրատվամիջոցները հայտնում են միայն փոխադարձ հրաձգության մասին, մինչդեռ Հայաստանի ՊՆ-ից չեն բացառում հակառակորդի կողմից զոհերի առկայությունը:

Հայաստանյան լրատվամիջոցների փոխանցմամբ, երեկ տեղի ունեցած միջադեպի արդյունքում զոհվել է 2 ադրբեջանցի զինվոր, եւս մեկը ծանր վիրավոր է:

ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում մանրամասնեց, որ սահմանային միջադեպը տեղի է ունեցել Տավուշի մարզի Բաղանիս գյուղի հատվածում: Նրա խոսքով, 6-7 զինվորական համազգեստով անձինք, «ոչ ադեկվատ պահվածքով եւ տեսքով», չենթարկվելով հրադադարի պահպանման ռեժիմին, փորձել են հատել սահմանը: Հայկական կողմը մի քանի անգամ նախազգուշացնելուց հետո նրանց ուղղությամբ կրակ է բացել:

Սահմանային այս հատվածում երկու կողմերի դիրքերը բավականին մոտ են, Արծրուն Հովհաննիսյանը վստահ է, որ ադրբեջանցիները հայկական կողմի նախազգուշացումները լսել են:

Նրա խոսքով, ենթադրաբար հարբած զինծառայողները զինված չեն եղել:Թե ինչն է պատճառը, որ ադրբեջանական կողմը դեռեւս լռում է, Արծրուն Հովհաննիսյանը գիտի: Նա ասաց, որ հարեւան երկրում զոհերի մասին տեղեկատվությունը կներկայացնեն որոշ ժամանակ անց եւ լրիվ այլ մեկնաբանությամբ` սեփական ԶՈՒ-ում առկա բացթողումները քողարկելու նպատակով: Նրա խոսքով, այս դեպքի համար պատասխանատու է միայն ադրբեջանական կողմը, իսկ հայկական կողմից արձակված կրակը սադրանքը կանխելու նպատակ է ունեցել:

Այս պահի դրությամբ իրադրությունը սահմանում վերահսկողության տակ է:
please wait

No media source currently available

0:00 0:02:00 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG