Մատչելիության հղումներ

Հայաստանում տեղի կունենա բջջային հեռախոսների ծրագրերի մրցույթ


«Ողջ աշխարհը ձգտում է «խելախոսներ», այսինքն` խելացի հեռախոսներ օգտագործել: Որքան շատ լինեն ծրագրերը, որոնք օգնում են մարդուն կազմակերպել առօրյան, օգտագործելով տեխնոլոգիան, այդքան ավելի լավ բոլորի համար», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց «MLab մոբայլ» լուծումների տարածաշրջանային լաբորատորիայի ղեկավար Մարիամ Դավթյանը:

«MLab մոբայլ» լուծումների նախագիծը Հայաստանում իրականացվում է 2011 թվականի մայիսից` Ձեռնարկությունների ինկուտաբոր հիմնադրամի կողմից:

Մարիամ Դավթյանի խոսքով` նախագիծն ունի մեկ նպատակ` տարբեր դասընթացների, միջոցառումների միջոցով խթանել մոբայլ լուծումներով զբաղվող կազմակերպություններին ու անհատներին: Դրանցից մեկն էլ տարածաշրջանային մրցույթ է:

«Հայաստանում կան 60 ավելի մոբայլ հավելվածների ծրագրերի մշակմամբ զբաղվող ընկերություններ», - ասում է Մարիամ Դավթյանը` հավելելով, որ Հայաստանում մշակված ծրագրերը ե'ւ պահանջարկ ունեն, ե'ւ շահավետ են:

Մինչեւ Հայաստանում մրցույթի եզրափակիչ փուլին մասնակցելը յուրաքանչյուր մասնակից պետք է հաղթի իր երկրում անցկացվող տեղական մրցութային փուլում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG