Մատչելիության հղումներ

Նոր մանրամասներ Պռոշյանի գյուղապետի սպանության գործով


Պռոշյանի գյուղապետարանի շենքը Հրաչ Մուրադյանի սպանության օրը
Պռոշյանի գյուղապետարանի շենքը Հրաչ Մուրադյանի սպանության օրը
Հայաստանի ոստիկանությունը այսօր նոր մանրամասներ է հրապարակել ապրիլի 2-ին Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության փաստով հարուցված քրեական գործի նախաքննությունից:

Ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` տվյալ գործով վարույթ իրականացնող մարմնի որոշման հիման վրա Արտակ Պետրոսյանը ազատվել է արգելանքից, իսկ «Արայիկ Պետրոսյանի դեմքից եւ քթից, ինչպես նաեւ նրա կողմից դեպքի օրը շահագործված «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի սրահից՝ առջեւի աջ կողմի մեջտեղի հենակի ներսի կողմից, առջեւի ձախ դռան շրջանակից եւ պաստառի ներսի կողմից, համեմատական հետազոտության նպատակով խծուծների վրա վերցված նմուշներում դատաքիմիական փորձաքննությամբ հայտնաբերվել են կրակոցի արգասիքներ հանդիսացող անտիմոնի մետաղացման հետքեր»:

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարեւոր գործերով քննության վարչությունում քննվող քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG