Մատչելիության հղումներ

Դասադուլ` ընդդեմ կեղծված ընտրությունների


Դասադուլ՝ հանուն «արդարության վերականգնման»
please wait

No media source currently available

0:00 0:05:34 0:00
Երթը սկսվեց առավոտյան ժամը 9-ին Երեւանի պետական համալսարանի կենտրոնական մասնաշենքի մոտից: Ուսանողներն ասում էին, որ դասադուլ են անում հանուն արդարության վերականգնման եւ բարձրացնում են իրենց ձայնը ընդդեմ կեղծված ընտրությունների:

Ուսանողների երթն ուղեկցվեց պարեկապահակային ծառայության ոստիկանների կողմից, ովքեր փակում էին բուհերի մուտքերը, որպեսզի երթի մասնակիցները չմտնեին բուհեր:

Ոստիկանության աշխատակիցները որեւէ ուսանողի թույլ էին տալիս մտնել բուհ միայն այն դեպքում, երբ ուսանողը ցույց էր տալիս ուսանողական փաստաթուղթը եւ պնդում, որպեսզի դռները բացվեն իր առաջ. նման մի քանի դեպք տեղի ունեցավ:

ԵՊՀ-ից հետո ուսանողների հաջորդ կանգառը Տնտեսագիտական համալսարանն էր, որի դարպասները կրկին փակ էին: Այս բուհում ուսանողական խորհուրդը կազմակերպել էր ակցիա ընդդեմ դասադուլ անող ուսանողների. դարպասների առջեւ հավաքվել էր ուսանողների խումբ` բացառապես տղաներից բաղկացած, որոնք բղավում էին եւ անգամ վիրավորական բառեր հնչեցնում: Տնտեսագիտական ներս մտնող ուսանողներից մեկի գլխից ուսխորհրդի փոխնախագահ ներկայացող Սերգեյ Խառատյանը քաշեց նարնջագույն գլխաշորը, ինչի հանդեպ անտարբեր էր ոստիկանությունը:

Տնտեսագիտականից ուսանողները գնացին դեպի Բժշկական համալսարան, որի դարպասները կրկին փակ էին, ապա դեպի Ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարան, որտեղ նույնպես դռների առջեւ դասադուլ անողներին սպասում էին ուսանողական խորհրդի նախագահը եւ մի շարք այլ ուսանողներ:

Ընդհանուր առմամբ տարբեր բուհերից երթին միացող ուսանողները շատ փոքրաթիվ էին: Հիմնական դասադուլ անողները առավոտից հավաքված ուսանողներն էին, ովքեր երթով ժամը 12-ին հասան Ազատության հրապարակ եւ միացան Րաֆֆի Հովհաննիսյանի հրավիրած հանրահավաքին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG