Հայաստանի առաջին նախագահ, ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը երեկ հանդիպել է Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ, Լիբերալ-դեմոկրատ կուսակցության ներկայացուցիչ Ուիլյամ Ուոլլըսի հետ:
ՀԱԿ-ի գրասենյակի հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի առջեւ ծառացած մարտահրավերները, եվրոպական կառույցների համատեքստում` ժողովրդավարացման հեռանկարները, անդրադարձ է եղել նաեւ տարածաշրջանային խնդիրներին:
Հանդիպմանը մասնակցել են Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոնաթան Էյվզը, Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչներ Լեւոն Զուրաբյանը եւ Ավետիս Ավագյանը: