Մատչելիության հղումներ

Վրաստանի իշխանությունները հրաժարվել են Բաթումիում մզկիթ կառուցելու ծրագրից


Տեսարան Բաթումի քաղաքից
Տեսարան Բաթումի քաղաքից
Վրաստանի մշակույթի փոխնախարար Մարինա Միզանդարին հայտարարել է, որ Բաթումիում մահմեդական մզկիթ չի կառուցվի: Փոխնախարարը ասել է, որ Վրաստանի վարչապետը հարցը հանել է օրակարգից:

Ավելի վաղ Վրաստանի եւ Թուրքիայի միջեւ պայմանավորվածություն էր ձեռք բերվել թուրքական կողմի ֆինանսավորմամբ Բաթումիի կենտրոնում մզկիթ կառուցելու վերաբերյալ, իսկ վրացի մասնագետները պետք է մասնակցեին Թուրքիայի տարածքում գտնվող վրացական երկու եկեղեցիների վերանորոգման աշխատանքներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG