Մատչելիության հղումներ

Գյուղնախարարը հյուրընկալել է գերմանացի ներդրողների


Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Հեսսենի երկրամասի Բերգշտրասսե տարածաշրջանի ղեկավար Մաթիաս Վիլկեսին եւ նույն երկրամասում ՀՀ պատվավոր հյուպատոս Բրայան Ֆերանին:

Գյուղատնտեսության նախարարը ողջունել է հյուրերին եւ ներկայացրել հայ-գերմանական առնչությունները գյուղատնտեսության բնագավառում, կարեւորել գերմանացի գործարարների` Հայաստանի գյուղատնտեսությունում ներդրումներ կատարելու պատրաստակամությունը: Սերգո Կարապետյանն առանձնակի գոհունակությամբ է անդրադարձել Բրայան Ֆերանի կողմից Հայաստանի գյուղատնտեսության մեջ կատարած ներդրումների փաստին, փոխանցում է գյուղնախարարության լրատվության վարչությունը:

«Դուք փաստորեն այսօր մեր խոշոր ֆերմերներից եք, ունեք պտղատու եւ խաղողի բավականին մեծ այգետարածքներ: Դա հիանալի է: Սակայն Հայաստանի գյուղատնտեսությունը ունի չօգտագործված մեծ ներուժ, եւ մենք ուրախ կլինենք գերմանացի այլ ներդրողների եւս ընդգրկելու այդ գործընթացներում», - նշել է նախարարը:

Գերմանացի հյուրերը ընդգրկուն համագործակցության առումով կարեւորել են Հայաստանի մասին պատմող տեղեկատվության դերը, առաջարկել Հեսսենի երկրամասում կազմակերպել Հայաստանի գյուղատնտեսությանը նվիրված միջազգային խորհրդաժողով եւ վերջինիս աշխատանքներին մասնակցելու համար նախարար Սերգո Կարապետյանին հրավիրել իրենց երկրամաս:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG