Մատչելիության հղումներ

Նախիջեւանում հետապնդում են լրագրողին


Յաֆեզ Աքրամօղլու
Յաֆեզ Աքրամօղլու
«Ազատություն» ռադիոկայանի Նախիջեւանի թղթակից Յաֆեզ Աքրամօղլուն այսօր հրավիրած ասուլիսի ժամանակ պատմել է իր նկատմամբ հետապնդումների, սպառնալիքների եւ շանտաժի մասին:

Նրա փոխանցմամբ` երկու օր առաջ իր բնակարան են բերել փաթեթ, որում եղել են շանտաժով եւ սպառնալիքներով լի մի նամակ, մերկ կանանց պատկերով լազերային սկավառակ, տպագրված ֆեյսբուքյան նամակագրություն, անծանոթ տղամարդու եւ կնոջ միջեւ ինտիմ բնույթի զրույցի ձայնագրություն:

«Հաջորդ օրը ինձ զանգահարեց մի տղամարդ եւ ներկայացավ որպես Նախիջեւանի ազգային անվտանգության նախարարության աշխատակից: Նա ասաց, որ փաթեթը ուղարկվել է ազգային անվտանգության նախարարության աշխատակիցների կողմից, եւ ինձ առաջարկեց դադարեցնել Նախիջեւանի մասին բացասական նյութեր պատրաստելը: Նա նաեւ առաջարկեց փող, որից ես հրաժարվեցի», - Contact.az ինտերնետային պարբերականի փոխանցմամբ` ասել է Աքրամօղլուն:

Լրագրողը հայտարարել է, որ այն ամենի պատասխանատվությունը, ինչ կարող է հետագայում պատահել իր եւ իր ընտանիքի հետ, ընկնում է Նախիջեւանի ղեկավարության վրա, եւ հայտնել է, որ «Ազատություն» ռադիոկայանի խմբագրությունը տեղի ունեցածի կապակցությամբ նախօրեին դիմել է ներքին գործերի նախարարությանը, գլխավոր դատախազությանը եւ ազգային անվտանգության նախարարությանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG