Մատչելիության հղումներ

Տասնյակ զոհեր Հնդկաստանում շենքի փլուզման հետեւանքով


Հնդկաստանի արեւմտյան Մահարաշտրա նահանգի Տհանե քաղաքում բազմահարկ շենքի փլուզման հետեւանքով, վերջին տվյալներով, 38 մարդ է զոհվել, կան տասնյակ վիրավորներ: Այդ մասին հաղորդում է ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալությունը` վկայակոչելով NDTV հեռուստաալիքը:

Միջադեպը տեղի է ունեցել երեկ երեկոյան, կիսակառույց 7-հարկանի շենքը, որում արդեն 35 ընտանիք էր բնակվում, հանկարծակի փլուզվել է:

Զոհվածների թվում շատ են շինարարները, առնվազն տասը երեխաներ են, ութը` կանայք:

Փլատակներում որոնողական-փրկարարական աշխատանքները դեռ շարունակվում են:

Իրավապահները քրեական գործ են հարուցել երկու անձի դեմ, որոնք առանց իշխանությունների համապատասխան թույլտվության կազմակերպել էին շենքի շինարարությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG