Մատչելիության հղումներ

«Ասպարեզ»-ի նախագահի մեքենան հարձակման է ենթարկվել


Լեւոն Բարսեղյանի մեքենան հարձակումից հետո, 5-ը ապրիլի, 2013թ.
Լեւոն Բարսեղյանի մեքենան հարձակումից հետո, 5-ը ապրիլի, 2013թ.
Անցած գիշեր ժամը 1:30-5:45-ի միջակայքում անհայտ անձինք կոտրել են Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ, Գյումրիի ավագանու անդամ Լեւոն Բարսեղյանի անձնական օգտագործման ավտոմեքենայի ապակին եւ դուռը, փորձել են կողոպտել մեքենայի սարքավորումներից մի քանիսը, կոտրել են մի քանի սարք եւ գողացել թվային հիշողության երկու հասարակ սարքեր` ոչ այնքան կարեւոր փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակներով: Այդ մասին հաղորդում է Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումը` հավելելով, որ պատճառվել է նյութական շոշափելի վնաս, ոստիկանությունը քրեական գործ է հարուցում:

Չբացառելով, որ տեղի ունեցածը սովորական կողոպուտի փորձ է, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը, միաժամանակ, իր հաղորդագրությունում հիշեցնում է, որ վերջին ութ տարում սա ակումբի եւ աշխատակիցների գույքի նկատմամբ կատարված ութերորդ հարձակումն է, որոնցից մեկի ժամանակ` 2008 թվականի մարտի 21-ի գիշերը հրկիզվել էր Բարսեղյանի վարած մեքենան, իսկ ավելի վաղ` հունվարի 18-ի գիշերը փորձել էին հրկիզել ակումբի շենքը, բայց կարողացել էին այրել միայն պատուհանը:

Բոլոր այդ միջադեպերով հարուցված քրեական գործերը մնում են չբացահայտված, ընդգծում է Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG