Մատչելիության հղումներ

Արտգործնախարարն ընդունեց Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչին


Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր ընդունել է Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ռամին Մեհմանփարաստին։

Հայաստանի արտգործնախարարության տարածած հաղորդագրության համաձայն, ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը բարձր է գնահատել Հայաստանի եւ Իրանի միջեւ հաստատված բարիդրացիական հարաբերությունները եւ նշել, որ տարբեր մակարդակներով փոխայցելությունները նպաստում են փոխշահավետ համագործակցության զարգացմանը։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Ռամին Մեհմանփարաստը տեղեկացրել է, որ իր այցելությունը բավականին հագեցած էր, եւ տեղի ունեցած բովանդակալից հանդիպումների ժամանակ պայմանավորվածություններ են ձեռք բերվել հայաստանյան եւ իրանական լրատվամիջոցների միջեւ համագործակցության հաստատման վերաբերյալ։

Հանդիպմանը կարեւորվել է Հայաստանի եւ Իրանի ԱԳՆ-երի միջեւ պարբերական խորհրդակցությունների անցկացումը:

Տարածաշրջանային խնդիրների քննարկման ենթատեքստում նախարար Նալբանդյանը բարձր է գնահատել ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ Իրանի հավասարակշռված դիրքորոշումը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG