Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը հայտարարել է, որ Ստեփանակերտը ղարաբաղյան կարգավորման բանակցությունների սեղանի շուրջ կվերադառնա ոչ թե ինքնանպատակ , այլ հստակ դիրքորոշմամբ։
Լեռնային Ղարաբաղը բանակցային գործընթացից դուրս մնաց 1996 թվականին։
«Արցախը պետք է մասնակցի բանակցային գործընթացի բոլոր փուլերին, կարգավորման փիլիսոփայության շուրջ կարծիքների փոխանակումից մինչեւ կոնկրետ քայլերի եւ պայմանավորվածությունների մշակումն ու իրագործումը», – երեկ հայտարարեց Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը՝ ԼՂ արտգործնախարարության գործունեության արդյունքների ամփոփմանն ու 2013թ. նախատեսվող աշխատանքներին նվիրված խորհրդակցությանը։
Լեռնային Ղարաբաղի արտաքին քաղաքականության ուղղություններն անփոփոխ են մնում. Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ հակամարտության քաղաքական կարգավորումը եւ Արցախի միջազգային ճանաչումը, իր ելույթում նշեց արտգործնախարար Կարեն Միրզոյանը: Անդրադառնալով բանակցային գործընթացին արտգործնախարարը նշեց, որ առաջընթացի խոչընդոտը Ադրբեջանն է։
Նախարար Միրզոյանը դրական գնահատեց Լեռնային Ղարաբաղի ճանաչման շուրջ տեղի ունեցող զարգացումները: Մի շարք երկրների խորհրդարանականների պաշտոնական այցերը Լեռնային Ղարաբաղ, երկու նահանգների կողմից Ղարաբաղի ճանաչումը համագործակցության նոր հնարավորություններ է ստեղծել, ինչի շարունակությունը նախարարի խոսքերով տեսանելի կլինի առաջիկայում։
2012 թվականի հոկտեմբերին Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս ամենամեծ նահանգի խորհրդարանի օրենսդիր խորհուրդն ընդունեց բանաձեւ, որով ճանաչում է Լեռնային Ղարաբաղի անկախությունը եւ նրա ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Իսկ ավելի վաղ նման բանաձեւ էր ընդունվել ԱՄՆ Ռոդ Այլենդ նահանգի Ներկայացուցիչների պալատի կողմից: