Մատչելիության հղումներ

ՊՆ պատվիրակությունը Բրյուսելում մասնակցել է «28+Հայաստան» ձեւաչափով նիստին


ՆԱՏՕ-ի դրոշը
ՆԱՏՕ-ի դրոշը
Ապրիլի 2-3-ը Բրյուսելում էր Հայաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը` Հյուսիսատլանտյան դաշինքի կենտրոնակայանում «28+Հայաստան» ձեւաչափով ՆԱՏՕ-ի Քաղաքական եւ գործընկերության կոմիտեի նիստին մասնակցելու նպատակով:

Պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` նիստի ժամանակ քննարկվել է Հայաստան - ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի ու Պլանավորման եւ վերանայման գործընթացի շրջանակներում 2012 թվականի ընթացքում երկրի գրանցած առաջընթացը:

Քննարկումների ընթացքում անդրադարձ է կատարվել խաղաղապահության, կրթության, կադրերի կառավարման, մարդու իրավունքների պաշտպանության եւ մի շարք այլ ոլորտներում իրականացված բարեփոխումներին:

Պատվիրակությունը Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ երկրների պատվիրակներին է ներկայացրել նաեւ բրիֆինգ «Հայաստանի Հանրապետության պաշտպանական համակարգում բարեվարքության ամրապնդումը» նախագծի իրականացման ընթացքի վերաբերյալ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG