Մատչելիության հղումներ

ԱՄՆ–ը կործանիչներ է ուղարկել Հարավային Կորեա


Միացյալ Նահանգները «Ֆ-22» մակնիշի կործանիչներ է ուղարկել Հարավային Կորեա, որտեղ տեղի են ունենում հարավկորեական-ամերիկյան զորավարժություններ։

Այդ կործանիչները, շնորհիվ այսպես կոչված «սթելզ» տեխնոլոգիայի, անտեսանելի են հակառակորդի ռադարների համար։

Մարտի 30-ին Փհենյանը հայտարարել է, թե պատերազմի մեջ է Հարվային Կորեայի հետ եւ սպառնացել է բախումների դեպքում միջուկային պատերազմ սկսել։

Միացյալ Նահանգները, Հարավային Կորեան եւ Ճապոնիան Հյուսիսային Կորեայի գործողությունները որակել են որպես սադրիչ եւ խիստ վտանգավոր։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG