Մատչելիության հղումներ

Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանը անդրադարձել է Ղարաբաղի խնդրին


Ռիչարդ Մորնինգսթարը «Ազատություն» ռադիոկայանի Բաքվի ստուդիայում, արխիվ
Ռիչարդ Մորնինգսթարը «Ազատություն» ռադիոկայանի Բաքվի ստուդիայում, արխիվ
«Մենք պետք է ակտիվացնենք ջանքերը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորելու համար», - ասել է Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը:

APA լրատվական գործակալության փոխանցմամբ, Գուբա քաղաք կատարած այցելության ընթացքում պատասխանելով լրագրողների հարցերին` դեսպանն ասել է, թե իր երկիրը ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի շրջանակներում հնարավորինս կանի հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու համար:

«Ես գիտեմ, թե որքան բարդ է այդ հակամարտությունը, այլապես դրա լուծումը 20 տարի չէր ձգվի: Մենք պետք է ակտիվացնեք ջանքերը այդ ուղղությամբ: Ես գիտեմ, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարեւոր եւ ծանր է յուրաքանչյուր ադրբեջանցու համար` անկախ նրա քաղաքական հայացքներից, տարիքից ու այլ հանգամանքներից: Ես եւ Մինսկի խմբում ամերիկացի համանախագահը շարունակում ենք համատեղ աշխատել Ադրբեջանի պաշտոնյաների հետ, առաջ քաշել նոր գաղափարներ հակամարտությունը լուծելու համար», - ըստ ադրբեջանական լրատվամիջոցի` ասել է Ռիչարդ Մորնինգսթարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG