Մատչելիության հղումներ

Բագրամի բանտի վերահսկողությունը հանձնվում է Աֆղանստանին


Երկուշաբթի օրը Ամերիկայի Միացյալ Նահանգները պաշտոնապես Աֆղանստանի իշխանություններին կհանձնի Բագրամ ավիաբազայի մոտ գտնվող ռազմական կալանավայրի նկատմամբ վերահսկողությունը։

Նախապես նախատեսված էր, որ կալանավայրը Աֆղանստանին կհանձնվի մարտի 9-ին, սակայն Վաշինգտոնը եւ Քաբուլը համաձայնության չէին եկել ԱՄՆ-ի կողմից վտանգավոր համարվող մի շարք կալանավորների ճակատագրի վերաբերյալ եւ կալանավայրի հանձնումը անորոշ ժամանակով հետաձգվել էր։

Բագրամի կալանավայրի հանձնումը մինչեւ 2014 թվականը Աֆղանստանից ամերիկյան զինված ուժերի դուրս բերման ծրագրերի մի մասն է կազմում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG