Մատչելիության հղումներ

Հայաստանում փակ եւ դժվարանցանելի ճանապարհներ կան


Գյումրի-Մարալիկ ճանապահահատված, արխիվային լուսանկար
Գյումրի-Մարալիկ ճանապահահատված, արխիվային լուսանկար
Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 25-ի ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր միջպետական եւ միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Դժվարանցանելի են Սելիմի լեռնանցքը, Բերդ-Ճամբարակ, Վայք-Սիսիան ավտոճանապարհի Սարավանի հատվածը, Արարատի մարզի Տիգրանաշեն-Զանգակատուն (Քյարքիի ոլորաններ), Շիրակի մարզի Աշոցք, Լանջիկ-Մարալիկ ավտոճանապարհները:

Փակ է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:

Կատարվում են ճանապարհների մաքրման եւ մշակման աշխատանքներ:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է կցորդով բեռնատարների եւ 30-ից ավել նստատեղ ունեցող տրանսպորտային միջոցների համար: Մյուս բոլոր տիպի ավտոմեքենաների համար երթեւեկությունը թույլատրելի է անվաշղթաների կիրառման դեպքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG