Մատչելիության հղումներ

Մարտական դիրքում հայ զինծառայող է զոհվել


Երեկ ժամը 19:05-ի սահմաններում Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում մահացու հրազենային վիրավորում է ստացել 20-ամյա զինծառայող Վոլոդյա Սեդրակի Ավագյանը:

«Միջադեպի հետ կապված մանրամասները պարզելու համար տարվում է քննություն», - ասված է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG