Մատչելիության հղումներ

Արձակուրդը դպրոցներում երկարաձգվում է մինչեւ մարտի 31-ը


Երեւանի դպրոցներից մեկում, արխիվ
Երեւանի դպրոցներից մեկում, արխիվ
Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը այսօր հրամաններ է ստորագրել հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում գարնանային արձակուրդը մինչեւ մարտի 31-ը երկարաձգելու, ինչպես նաեւ նախնական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացը ժամանակավորապես՝ մարտի 25-ից մինչեւ մարտի 31-ը դադարեցնելու վերաբերյալ:

Կրթության եւ գիտության նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ հրամանների համար հիմք են ծառայել սովորողների շրջանում սուր շնչառական վարակների, մասնավորապես, գրիպով հիվանդացության տարածման միտումները, ինչի կապակցությամբ այսօր գրություն է հղել առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը:

Համաձայն հրամանների` մինչեւ ուսումնական տարվա ավարտը ուսումնական հաստատությունները պետք է ապահովեն առարկայական ծրագրերի կատարումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG