Մատչելիության հղումներ

Կրակոցներ Ազգային ժողովի տարածքում


Հայաստանի Ազգային ժողովի շենքը
Հայաստանի Ազգային ժողովի շենքը
Այսօր ժամը 15-ի սահմաններում կրակոցներ են հնչել Հայաստանի Ազգային ժողովի տարածքում` Բաղրամյան փողոցի մուտքի մոտ:

Տվյալ մուտքից փորձել է խորհրդարանի շենքի տարածք մուտք գործել դանակով զինված մի երիտասարդ, որը չի ենթարկվել անվտանգության աշխատակիցների հրահանգներին եւ ագրեսիվ վարք է դրսեւորել, հայտարարելով` «Ես Հիսուս Քրիստոսն եմ»: Անվտանգության աշխատակիցները ստիպված են եղել կրակել` ի վերջո վիրավորելով նրան:

Ազգային ժողովից «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին, որ երիտասարդը տեղափոխվել է հիվանդանոց, նրա ինքնությունը առայժմ պարզված չէ:

Ներկայումս Ազգային ժողովի տարածք լրագրողներին թույլ չեն տալիս մտնել, շենքը հսկում են անվտանգության բազմաթիվ աշխատակիցներ, այնտեղ է նաեւ Պետական պահպանության ծառայության պետ Հրաչյա Հարությունյանը:

Տարածքում` Բաղրամյան փողոցի մուտքից մինչեւ խորհրդարանի շենքի աստիճանները, քննչական գործողություններ են իրականացվում, որոնց մասնակցում են Ազգային անվտանգության ծառայության, Ոստիկանության եւ Հատուկ քննչական ծառայության աշխատակիցները:


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG