Մատչելիության հղումներ

«Գերակա շահի» հերթական զոհերը


Գերակա շահի հերթական զոհերը
please wait

No media source currently available

0:00 0:03:56 0:00
«33 թաղամասի» նախկին բնակիչները մինչ այժմ ապարդյուն սպասում են խոստացված փոխհատուցմանը։

«City center development» ըներություն 2007 թվականից սկսել է իրացնել Հանրապետություն, Տիգրան Մեծ, Խանջյան, Ֆիրդուսի փողոցների ներքին մասը, որ անվանում են «33 թաղամաս»։ Տարածքը ճանաչվել էր «գերակա շահ», որտեղ «City center development» ըներությունը պետք է հսկայածավալ նախագիծ իրականացներ։

Տները լքել են 188 ընտանիք, որից 82-ը լրիվ փոխհատուցում է ստացել՝ բնակարաններ «Գլենդել հիլս» ընկերության կառուցած շենքերում Արգիշտի փողոցի վրա: 21-ը մասնակի փոխհատուցում է ստացել, սպասում է փոխհատուցման երկրորդ կեսին, իսկ 85 ընտանիք դեռեւս ոչ մի փոխհատուցում չի ստացել ու բնակվում է վարձով:

2007 թվականից սկսած բնակիչներն աստիճանաբար սկսել են լքել իրենց տները: Մեծ մասը կնքել է պայմանագիր՝ տեղում բնակարան ստանալու 3.5 տարի անց, շատ ընտանիքների պարագայում պայմանագրով նախատեսված ժամկետը լրացել դեռեւս 2011-ին, մյուս մասի կնքած պայմանագրերով նախատեսված ժամկետը լրանում է այս տարվա սկզբին:

«Էլ սպասելու ի վիճակի չենք, անցել է արդեն ոչ թե 3.5 այլ, 5.5 տարի», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց բնակիչ Անդրանիկ Գրիգորյանը:

«Հենց մեր հերթը հասավ պայմանգիր կապելու, մեզ ասացին, որ արդեն տուն չունեն Գինու գործարանի հարեւանությամբ, մենք էլ ստիպված դուրս եկանք [տնից]՝ մտածելով, որ երեւի կտան էլի բնակարան», - ասում է մեկ այլ բնակիչ՝ Նունե Կարպետյանը:

Ընկերությունը բնակիչներին ամեն ամիս հատկացնում է գումար, բնակարանի վարձը տալու համար, բայց բնակիչներն ասում են, որ գումարը իրականում բավարար չէ Երեւանում բնակարան վարձելու համար, քանի որ ստանում են, 35, 40, 50 հազար դրամ՝ կախված իրենց նախկին տան չափերից:

Բնակիչների մեծ մասն արդեն չի էլ պնդում, թե ցանկանում են ապրել նույն թաղամասում, որտեղ իրենց տներն են եղել, պատրաստ են գնալ ցանկացած այլ թաղամաս եւ շենք, միայն թե բնակարան ստանան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG