Մատչելիության հղումներ

Օջալանը հրադադարի կոչ է անում


Քրդերի առաջնորդ, թուրքական բանտում գտնվող Աբդուլահ Օջալանն այսօր հրապարակել է հրադադարի հայտարարությունը, որը, ըստ վերլուծաբանների, պետք է նպաստի շուրջ երեք տասնամյակ շարունակվող թուրք-քրդական հակամարտության կարգավորմանը։

Օջալանի ուղերձը Դիարբեքիրում ընթերցել է քուրդ քաղաքական գործիչ Սիրրի Սուրայա Օնդերը։

«Եկել է մի շրջան, երբ մեր զինված ուժերը պետք է հեռանան Թուրքիայի սահմաններից դուրս։ Սա վերջը չէ, սա նոր դարաշրջանի սկիզբն է»,- ասվում է Օջալանի ուղերձում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG